ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News
ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուն վաղը՝ մարտի 31-ին, կայցելի Երևան, որտեղ հանդիպումներ կունենա հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Այս մասին հայտնում է ԵԱՀԿ մամուլի ծառայությունը։
Մինչ այդ Ռաուն կայցելի Թբիլիսի և Բաքու։ Ինչպես բացատրում են ԵԱՀԿ մամուլի ծառայությունում, գործող նախագահի այցը տարածաշրջան նպատակ է հետապնդում զարգացնել համագործակցությունը, երկխոսությունն ու կայունությունը Հարավային Կովկասում։
--00--ՀԶ