ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 25News
Ռուսաստանն ու Բելառուսը գազի գնագոյացման մեխանիզմում հեռացել են դոլարի փոխարժեքից, ինչպես նաև մինչև տարեվերջ հստակ գին են սահմանել: Ինչպես փոխանցում է ТАСС-ը, այս մասին ասել է Բելառուսի հանրապետության փոխվարչապետ Յուրի Նազարովը։
«Մեզ մոտ համաձայնագիր է ստորագրվել Էներգետիկայի նախարարության և «Գազպրոմ» ԲԲԸ-ի միջև գնի ձևավորման մասին։ Մենք փոփոխություններ ենք մտցրել գնագոյացման մեխանիզմի վերաբերյալ և ամբողջությամբ հեռացել ենք դոլարից։ Բելառուսի Հանրապետության սահմանին գազի գինը մինչև տարեվերջ հստակ գին է սահմանվել՝ 1000 խմ գազի դիմաց», – ասել է Նազարովը։
Նա հստակեցրել է, որ երկրները հետագայում կաշխատեն Միութենական պետության «ճանապարհային քարտեզների» շրջանակներում, որոնք ստորագրել են 2021 թվականի վերջին: Այսօր մենք ունենք հարմարավետ պայմաններ, հասկանալի և թափանցիկ»,-հավելել է փոխվարչապետը։
--00--ՆՍ