ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին տրամադրվում է արձակուրդ՝ 5 աշխատանքային օր տևողությամբ:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից:
Որոշման մեջ մասնավորապես ասված է.
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով՝
Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին տրամադրել 2021-2022 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 5 աշխատանքային օր տևողությամբ՝ 2022 թվականի մայիսի 10-16-ը ներառյալ»:
--00--ՀԶ