ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News
Էրդողանն ու Փաշինյանը պայմանավորվել են Թուրքիայում և Հայաստանում հատուկ ներկայացուցիչների հանդիպման մասին։ Այդ մասին ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
«Բաքուն և Ստամբուլը շատ անկեղծ են այս հարցում»,-ասել է նա և հավելել․ «Առաջիկայում մենք չենք նախատեսում Հայաստանի հետ համաձայնագիր ստորագրել, պարզապես քննարկում ենք հարաբերությունների կարգավորման ուղղությունը»։
--00—ԼՄ