Գումարվել է Արցախի Ազգային ժողովի հերթական նիստը․ մանրամասներ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News

Արցախի ԱԺ նիստ





Արցախի Ազգային ժողովի նախագահ  Արթուր Թովմասյանի ղեկավարութամբ ապրիլի 28-ին գումարվել է Ազգային ժողովի 7-րդ գումարման 5-րդ նստաշրջանի հերթական նիստը։ Այս մաիսն տեղեկանում ենք Արցախի Հանրապետության Ազգային ժողովից։

Նախքան օրակարգի հաստատումը, ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանի առաջարկությամբ քննարկման ենթակա օրինագծերի ցանկից հանվել է ««Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ լրացուցիչ քննարկման և պարզաբանման անհրաժեշտությամբ։  Այնուհետև խորհրդարանն անցել է նիստի աշխատանքներին։  

Ըստ աղբյուրի՝ օրակարգում ընդգրկված պարտադիր քննարկման ենթակա հարցերից «ԱՀ դատախազության 2021թ․ գործունեության մասին հաղորդումը» ներկայացրել է ԱՀ գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը։

«2021 թվականին Արցախի Հանրապետության տարածքում արձանագրվել է հանցագործությունների 1711 դեպք, 2020թ․ ունեցել ենք 1281, 2019թ՝ 952 դեպք: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ հանցագործությունների թիվն աճել է 33,6%-ով, 2019թ․ համեմատությամբ՝գրեթե 80%-ով: Հանցավորության շարժընթացի վերլուծությունը ցույց է տալիս, որ 2020 թվականի համեմատությամբ աճել է միայն ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների թիվը։ 2021թ․ գրանցվել է ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների 150 դեպք, որը կազմում է ընդհանուր հանցավորության  8․8 %-ը (2020թ․՝ 164 , կամ 12,8%-ը, 2019 թվականին՝ 66, կամ 6,9 %-ը)»,- իր զեկույցում ընդգծել է գլխավոր դատախազը:



--00--ԱԱ