ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News
Ապրիլի 29-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում Բերդ քաղաքի բնակիչ՝ 67-ամյա Վանիկ Խ-ն իր վարած ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 25 կմ հատվածին հարակից տարածքում գտնվող «Քամուտ Ղարշ» կոչվող սարամասում՝ դաշտամիջյան ճանապարհին, կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և մոտ 500 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում, գրում է shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով վարորդ Վանիկ Խ․-ն տեղում մահացել է։ Նրա դին ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Բերդի հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջ փրկարարները, որոնք մեծ դժվարությամբ պատգարակով դին մոտեցրել օպերատիվորեն ժամանած «Բերդ» բժշկական կենտրոնիկ դի տեղափոխող ավտոմեքենային։
Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։
Դեպքի վայրում մահացածի կինը ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ ինքը ամուսնու և ընկերուհու հետ գնում էր սիբեխ հավաքելու, և նշված հատվածում իրենք իջել են, և ամուսինը մեքենայի հետընթացի ժամանակ չի կարողացել կառավարել այն և գլորվել է ձորը։
--00—ԼՄ