ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ 2020 թի նոյեմբերի 9-ի «կապիտուլիացիոն ակտն» իր կյանքի ամենահպար և ուրախալի իրադարձությունն է եղել: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
«44 օրվա ընթացքում թշնամին մեր առջև ծնկի եկավ և ստիպված եղավ ստորագրել կապիտուլիացիայի մասին ակտը», - հայտարարել է Ալիևը, ում հետ, ի դեպ, Հայաստանի իշխանությունները ցանկանում են «խաղաղության դարաշրջան» բացել:
Նկատենք, որ երբ Հայաստանում նոյեմբերի 9-ի հայտարարությունն անվանում են կապիտուլիացիա, արժանանում են օրվա իշխանությունների կոշտ արձագանքին: Համանման արձագանք, թերևս, կարելի է սպասել նաև Ալիևի այս հայտարարության մասով: