ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News
Խորհրդարանում միջադեպ է տեղի ունեցել ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի և լրագրող Սյուզի Բադոյանի միջև, գրում է Irakanum.am-ը։
«Լրագրող Սյուզի Բադոյանը ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանից փորձել է մեկնաբանություն ստանալ ընդդիմության գործողությունների վերաբերյալ, սակայն Սարգսյանը խլել է լրագրողի հեռախոսը՝ վնասելով Բադոյանի ձեռքը»,-գրում է աղբյուրը։
Լրագրողը պահանջել է անհապաղ վերադարձնել հեռախոսը։ Սարգսյանը այն հետ է տվել, բայց ներողություն չի խնդրել պահվածքի համար։
--00—ԼՄ