Չե՞ք մտածում, որ վաղը «վերևները» թռնելու են, դուք ի՞նչ եք անելու․ Արսեն Ջուլֆալակյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

image_750x_627257dca0f7b.jpg

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն, ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․



«Մինչև մի որոշ ժամանակ առաջ, երբ սոց. հարթակներում հանդիպում էի ծանոթ ՔՊ-ականի տխմար գրառման (հաճախ առանց հասկանալու copy-paste արված), փորձում էի բացատրել, հասկացնել, որ առնվազն շատ խոցելի է գրվածը, կարծում էի, չեն հասկանում ուղղակի… 

Հիմա արդեն կարդում եմ, ժպտում, անցնում առաջ: Հասկանում եմ, որ գործ է, անում են… 

Հ.Գ. միակ բանը, որ դեռ չեմ հասկացել, կուսակցության 3-րդ էշելոնի պահվածքն է, երբ հետևողականորեն իրենք իրենց խայտառակող գրառումներ են անում: 

Լավ, գոնե չե՞ք մտածում, որ վաղը «վերևները» թռնելու են (եթե հասցնեն), դուք ի՞նչ եք անելու: Ձեր ինչների՞ն է պետք ախր, հարգելի անհայտ ավագանիներ, օգնականներ, քարտուղար/ուհիներ և այսպես շարունակ: Գոնե տեղ թողեք, որ հետո կարողանաք տարրական գործ գտնել: 

Բացառիկ հանցագործ խմբակի եք ծառայում ախր՝ ապացուցված ՊԵՏԱԿԱՆԱԿՈՐԾԱՆ: 

Հ.Գ. հիմա էլ պարզվեց՝ «ենթադրաբար, եռամսյա վարժական հավաքներից և պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած կոնտինգենտն» է ցույցեր անում»։

--00--ՀԶ