ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News
Tatul Krpeyan's family-ի ֆեյսբուքյան էջն այսօր հայտարարություն էր արել, որ Երևանի քաղաքապետարանը հեռացնում է Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի նկարներով պաստառները։
Մասնավորապես գրված էր. «Երևանի փողոցներից քաղաքապետարանը հեռացնում է ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի նկարներով պաստառները: Վախկոտնե՜ր»։ Թաթուլ Կրպեյանի դուստրը՝ Ասպրամ Կրպեյանը, որը ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր է, այս օրերին դիմադրության շարժման պայքարի առաջնորդներից է։ «Շատ ազդվել են, երևում է, Ասպրամ Կրպեյանի` ԱԺ-ում վանկարկած` «Առանց թուրք նիկոլ Հայաստան» խոսքից»,-որպես մեկնաբանություն՝ ավելացրել է Tatul Krpeyan's family-ի ֆեյսբուքյան էջը :
Նշենք, որ քաղաքապետարանը հերքում է շրջանառվող լուրերի իսկությունը։
--00--ԿԿ