ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News
Հունիսի 3-ին ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ է հրավիրվել, որտեղ ամփոփվել է 2021 թվականի բյուջեի կատարման հաշվետվության քննարկումների արդյունքը:
Զեկույցով հանդես է եկել ԱՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Նորայր Ավանեսյանը: Նա անդրադարձել է 2021 թվականի բյուջեի սոցիալ-տնտեսական հիմնական բնութագրիչներին՝ շեշտելով, որ բյուջեն կազմել են՝ ելնելով նպատակայնության ու հասցեականության սկզբունքներից: Հիմնական նպատակը պատերազմի հետևանքները մեղմացնելն էր, ուստի բյուջեի 44.9 տոկոսը ուղղվել է սոցիալական խնդիրների լուծմանը:
2021 թվականի բյուջեի կատարման հաշվետվության քննարկումների արդյունքը ամփոփել է ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը: Նա նշել է, որ հաշվեքննիչ պալատի եզրակացությունը հաշվետվության վերաբերյալ դրական է: Բյուջեի կատարողականը գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվի հերթական լիագումար նիստի քննարկմանը:
--00—ԼՄ