ՊՆ-ում կառուցվածքային փոփոխություններից հետո ԶՈՒ ԳՇ պետ կնշանակվի․ նախարար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, 24News

ղզցղզց

ՊՆ-ում կառուցվածքային փոփոխություններ անելուց հետո կնշանակվի ԳՇ պետ, կունենանք նոր մոդել, ըստ որի՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը կլինի պաշտպանության նախարարի առաջին տեղակալը, այս մասին այսօր Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

«Բանակի կառավարման որոշակի փոփոխություն է կատարվում, դա հիմնարար փոփոխություն չէ, ամեն դեպքում Զինված ուժերը զբաղվելու է միայն երկրի պաշտպանությամբ, մարտական պատրաստությամբ։ Գնում, սպասարկում, ապահովում․ այդ ամենով պետք է զբաղվեն նախարարության կազմում գտնվող այլ վարչություններ։ Այսինքն՝ սկսած թիկունքային ապահովումից պետք է իրականացվի ոչ զինվորականների կողմից։ Շատ բաներ լինելու են պատվիրակված»,–ասել է նա։

--00--ԱՀ