ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 8, 24News
Տարածաշրջանային և երկկողմ տնտեսական համագործակցության ծրագրերի քննարկման նպատակով հունիսի 7-8-ը Աշխաբադ է ժամանել ՀՀ վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այցի շրջանակներում Արտաշես Թումանյանը հանդիպումներ է ունեցել Թուրքմենստանի նավթագազային ոլորտը համակարգող փոխվարչապետ, ՀՀ և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Շահըմ Աբդռահմանովի և արդյունաբերական և էներգետիկ համալիրների հարցերով փոխվարչապետ Չառըմըրատ Պուրչեկովի հետ։
Հանդիպումների ընթացքում, մասնավորապես, անդրադարձ է կատարվել գազի, էներգետիկայի ոլորտներում համագործակցությանը, ինչպես նաև ՀՀ և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստի նախապատրաստական աշխատանքներին առնչվող հարցերին։
--00--ՀԶ