ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 17, 24News
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքը շարունակվում է, և օրերս Գեղարքունիքի մարզային վարչության ենթակա ստորաբաժանումներում արձանագրվել է մի քանի դեպքը։ Տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։
«Հատկապես արդյունավետ էր Մարտունու բաժնի քրեական հետախույզների, համայնքային ոստիկանների և հերթապահ մասի ծառայողների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ բաժնում արձանագրվել են պայթուցիչներով նռնակների, տարբեր հրազենների ու տրամաչափի 100-ից ավելի փամփուշտի և այլ ռազմամթերքի կամավոր հանձնման դեպքեր։
Պայթուցիչով նռնակի և փամփուշտների կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև Գավառի բաժնում՝ շնորհիվ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի։ Բացատրական աշխատանք են իրականացրել նաև Ճամբարակի համայնքային ոստիկանները, ինչի արդյունքում արձանագրվել է ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք»,- ասվում է հաղորդագրության մեջ:
ՀՀ ոստիկանությունը հորդորում է ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։
--00--ԱՀ