Չեղարկվել է COVID-19-ի հետ կապված ևս մեկ սահմանափակում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 30, 24News

444.thumb_.jpg

Կառավարության այսօրվա որոշմամբ՝ Եգիպտոսի, Ալժիրի, Վիետնամի Սաուդյան Արաբիայի, Մարոկկոյի և Թունիսի քաղաքացիներն այսուհետ ՀՀ մուտքի վիզա կստանան Հայաստանի սահմանային անցակետերում։

Նշենք, որ COVID-19-ով պայմանավորված՝ 2020թ-ի օգոստոսի 14-ից օտարերկրացիների ՀՀ մուտքի ռեժիմը խստացվել էր։ Սահմանափակումը պահելու անհրաժեշտություն, Գործադիրի գնահատմամբ, այլևս չկա։

Մյուս կողմից՝ մուտքի արտոնագրերի տրամադրման կարգի դյուրացումը, Գործադիրի գնահատմամբ, կնպաստի զբոսաշրջիկների հոսքերի ավելացմանը։



--00--ԶՀ