ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News
Խաբարովսկի երկրամասում Ան-24 ինքնաթիռը չի կարողացել օդ բարձրանալ և դուրս է եկել թռիչքուղուց։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Նշվում է, որ «Խաբարովսկի ավիաուղիներ» ընկերության օդանավը 30 մետր անցնելուց հետո արգելակել է թփերի մեջ։ Նախնական վարկածով՝ խափանվել է շարժիչը։
Օդանավում եղել է 20 ուղևոր և անձնակազմի երեք անդամ, տուժածներ չկան։
--00—ՅՄ