ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News
Հանրաճանաչ կինոդերասան, ռեժիսոր և պրոդյուսեր Ջեքի Չանը այցելել է աշխարհի թիվ մեկ թենիսիստուհի, բելառուս Արինա Սաբալենկայի մարզմանը 2025 թվականի Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչ հանդիպումից առաջ ամերիկացի Մեդիսոն Քիզի հետ։
Ինչպես հայտնում է լրագրող Քեյսի Դելլակուան, մարզումն ընդհատվել է, քանի որ Սաբալենկան ցնցվել է հոլիվուդյան հայտնի դերասանի անակնկալից։ Սաբալենկան և Ջեքի Չանը ողջունել են միմյանց և միասին լուսանկարվել։
Աղբյուրը՝ Armsport.am:
--00—ՅՄ