ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News
Սահմանազատման այս հակապետական գործընթացը պատմության մեջ չլսված ու չգրված դեպք է մեր կենդանության օրոք։ Ես ուխտել եմ, որ տավուշյան այս ամբողջ արհավիրքը պիտի դառնա այս իշխանության գերեզմանափորը։ Այդ ուխտից ոչ մի վայրկյան մենք չենք հրաժարվել ու չենք հրաժարվում։ Այս մասին հայտարարել է «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։
«Պարզ թող լինի՝ ինչքան էլ այս չարիքի արշավը լինի մեր դեմ, ոչ մի արժեք չունի այն պայքարի դեմ, որին լծվել ենք։ Այո, մենք դուրս են գալու հրապարակ, դուրս ենք գալու փողոց, դա անհրաժեշտություն է։ Մի փոքր ժամանակ անց իրականացնելու ենք այդ անհրաժեշտությունը»,- ասել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ