ԵՐԵՎԱՆ, Հուլիսի 8, 24News
Պաշտոնական այցով Փարիզ շրջագայությանս շրջանակներում հանդիպել եմ Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահի հետ:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ նշելով, որ հանդիպմանը ներկա է գտնվել նաև Ֆրանսիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը:
«Ուզում եմ նշել, որ Երևանը մեծապես կարևորում է իր գործընկեր ֆրանսիական քաղաքների ունեցած փորձը և այն կիրառելու հնարավորությունը, որոնցից է, օրինակ, Երևանում փակ հանքերի տարածքները կանաչապատելու և համատեղ վերափոխելու մտադրությունը, որի հաջողված փորձն ունի Իլ դը Ֆրանսը»,-գրել է քաղաքապետը:
--00--ԶՀ