ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 28, 24News
ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը այսօր ներկա չի եղել հերթական դատական նիստին։ Ըստ նիստերի քարտուղարի՝ նա տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։
Ու չնայած ամբաստանյալի բացակայության դեպքում նիստը ենթակա է հետաձգման, սակայն դատավոր Մնացական Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ ներկայացվել են միջնորդություններ, որոնք կարող են քննարկվել՝ առանց Աղվան Հովսեփյանի։
Նշենք, որ այս պահին քննարկվում է Աղվան Հովսեփյանի նկատմամբ նշանակված դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննությունն սկսելու համար փորձագետներ ներգրավելու միջնորդությունը։
--00—ԼՄ