ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, 24News
«Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամից տեղեկանում ենք, որ այսօր Հատիս լեռան պահպանության քաղաքացիական նախաձեռնության մասնակիցները հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաաս Սխերմերսին:
Դեսպանին ներկայացվել են իրավական, մշակույթային, բնապահպանական, քաղաքաշինական և այլ խնդիրներ՝ կապված Հատիս լեռան ապօրինի օտարման և այնտեղ կատարված ապօրինի շինարարական աշխատանքների հետ։
Քննարկվել են նաև քաղաքացիական հասարակության, օրենքի գերակայության և իրավահավասարության դերը Հայաստանում կայուն զարգացող Ժողովրդավարության և վստահելի ներդրումային միջավայրի ձևավորման հարցում։
--00--ԱՀ