Միրզոյանն ու Լավրովը մանրամասն քննարկել են եռակողմ պայմանավորվածությունների իրականացման հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News

f624d9b1429060_624d9b142909c.thumb_.jpg

Սեպտեմբերի 1-ին տեղի է ունեցել ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ, հայտնում է ՌԴ ԱԳՆ կայքը:



Տեղեկության համաձայն՝ կողմերը մանրամասն քննարկել են Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների 2020թ.նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքն ու հեռանկարները:



Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում շարունակել շփումները:



--00—ԶՀ