«Սա մեր ազգի ու հայրենիքի համար կարմիր գիծ է»․ Արամ Ա-ն գրառում է արել Թվիթերում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

Արամ Ա

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը, անդրադառնալով վերջին օրերի իրադարձություններին, Twitter-ի իր էջում 2 գրառում է արել․ «Մենք չենք կարող այլեւս ուրիշների շահերին ենթակա եւ աշխարհաքաղաքական պայմաններին անձնատուր դառնալ»:

Մեկ այլ թվիթում նա գրել է․ «Քաղաքական երկխոսությունը, ճկունությունը եւ իրապաշտությունը չպետք է մեզ առաջնորդեն՝ վտանգելով Հայաստանի տարածքային ամբողջականությունը, անվտանգությունը եւ անկախությունը: Սա մեր ազգի ու հայրենիքի համար կարմիր գիծ է»։

--00—ԼՄ