ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանին սեպտեմբերի 21-24-ը գործուղել է Ֆրանսիա: Այս մասին տեղեկացնում են կառավարության աշխատակազմից:
Որոշման մեջ նշվում է, որ Գայանե Գաբրիելյանը Փարիզում կմասնակցի «Կանաչ տնտեսություն» խորագրով վեհաժողովի չորրորդ հանդիպմանը:
--00—ԶՀ