ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News
Արենիի համայնքապետարանից հայտնում են․ «Հարգելի հայրենակիցներ, ցանկանում ենք տեղեկացնել, որ երկրում տիրող իրավիճակից ելնելով Արենի գինու ամենամյա փառատոնը չեղարկվել է։ Արենի համայնքի բնակիչները մեծ եռանդով պատրաստվում և սպասում էին փառատոնի կայացմանը, բայց, ցավոք, ներկայիս իրավիճակում փառատոնի անցկացումն անհնարին է։ Միաժամանակ ցանկանում ենք վստահեցնել, որ հաջորդ տարվանից շարունակվելու է միջազգային հեղինակավոր և արդեն ավանդույթ դարձած Արենի գինու փառատոնի անցկացումը»։
--00—ԼՄ