ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News
Հոկտեմբերին Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հատուկ նշանակության ստորաբաժանումների մասնակցությամբ համատեղ վարժանքներ կանցկացվեն, տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։
Գործակալության հայտնած տեղեկատվության համաձայն՝ Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կովկասյան արծիվ-2022» համատեղ զորավարժության նախապատրաստական հարցերը քննարկվել են Վրաստանում՝ Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ պետ Քերիմ Վելիևի և Վրաստանի պաշտպանության ուժերի հրամանատար Գեորգի Մաթիաշվիլիի հանդիպման ընթացքում ։
Հանդիպմանը քննարկվել են նաև հաջորդ տարի նախատեսված հրամանատարաշտաբային համատեղ վարժանքների նախապատրաստմանը վերաբերող հարցեր։
--00—ԶՀ