ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 10-ին՝ ժամը 09:30-ից մինչև ժամը 17:30-ը, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Իսակովի, Երևանյան, Շահումյան, Ռոմանի, Վ.Համբարձումյան փողոցների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա»-ից՝ գազասպառողներին հորդորելով պահպանել անվտանգության կանոնները:
--00—ԼՄ