Մենք չենք տեսել ռուսական այդ ջանքերը․ ԱՄՆ Պետդեպը՝ Երևան-Բաքու հարաբերությունների կարգավորման մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

նկար

ԱՄՆ-ն կողջունի ցանկացած երկրի ջանքերը` ուղղված Երևանի ու Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը, հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանթ Պատելը՝  պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ-ն մտավախություն ունի, որ Ռուսաստանը կարող է վտանգել Արևուտքի միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև գործընթացը։

«Բայց մենք չենք տեսել ռուսական այն ջանքերը, որոնց մասին դուք կարող եք խոսել», - հավելել է նա:

Հիշեցնենք՝ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, թե Արևմուտքը փորձում է միջամտել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, և որ այդ հանգամանքը ՌԴ-ն դիտարկում է որպես Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը միջամտելու և Ռուսաստանի միջնորդական ջանքերը ճնշելու փորձ։