Փաշինյանը Ռուսաստանին հայտարարում է թշնամի, նա գերագույն կործանիչ է. Լևոն Զուրաբյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

Փաշինյանը Ռուսաստանին հայտարարում է թշնամի, նա գերագույն կործանիչ է: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

Զուրաբյանի համոզմամբ, Փաշինյանը կործանել է ամեն ինչ, իսկ հիմա իր գոյության հիմնական խնդիրն է դարձրել արդարանալը՝ մեղքը բարդելով ուրիշների վրա, ըստ նրա՝ բոլորը մեղավոր են՝ ռուսները, Տեր-Պետրոսյանը, Քոչարյանը, բացի իրենից։

Զուրաբյանի կարծիքով, 2018 թ․-ին Փաշինյանի գլխավոր առաքելությունը թալանի վերադարձն ու ավազակապետության կործանումն էր, ինչն ինքը տապալեց, պատերազմից հետո ինքն իր համար առաքելություն դարձրեց խաղաղությունը, ինչը նորից տապալվեց սեպտեմբերի 13-ից հետո։

Ըստ Զուրաբյանի՝ ներկայումս Փաշինյանը իր գլխավոր առաքելությունն է դարձրել Ռուսաստանից պոկվելը։

--00—ԱՊ