Հիմա Արցախում հայերը ապրում են միայն մեկ կենտրոնի շնորհիվ. Ռուբեն Բաբայան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News

Հիմա Արցախում հայերը ապրում են միայն մեկ կենտրոնի շնորհիվ: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ռեժիսոր Ռուբեն Բաբայանը։

Բաբայանի համոզմամբ, բոլորը տարբեր կողմերից խոսում են խաղաղությունից, բայց կնքել խաղաղության պայմանագիր, դեռևս չի նշանակում ստանալ խաղաղություն։

Ռեժիսորի կարծիքով, Ադրբեջանը անկեղծ չէ և չի ձգտում խաղաղության։

Բաբայանը խոսեց նաև մեր միջավայրում առկա մշակութային խնդիրների և քաղաքական ընտրության մասին։

Քաղաքակրթական ընտրությունը, ըստ նրա, բոլոր հարցերի հիմքն է և դրանից է ամեն ինչ կախված։

--00—ԱՊ