ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News
ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանի լիազորությունները դադարել են։ Որոշումը ԲԴԽ-ն կայացրել է ՝ հիմք ընդունելով երեկ՝ դեկտեմբերի 14-ին, Միքայելյանի կողմից ներկայացված դիմումը։
«Բարձրագույն դատական խորհրդի անդամ Ստեփան Միքայելյանը երեկ հրաժարականի դիմում է ներկայացրել, որն այսօր, օրենքով սահմանված կարգով, քննարկվել է ԲԴԽ-ում։
Ստեփան Միքայելյանի լիազորությունները Բարձրագույն դատական խորհրդում այսօրվանից դադարել են՝ իր դիմումի համաձայն»,- նշել են ԲԴԽ-ից՝ միևնույն ժամանակ արձանագրելով, որ Ս. Միքայելյանը կշարունակի պաշտոնավարումը Վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնում:
--00--ԱՀ