ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News
Վարդենիսում ամանորյա զարդարանք ու տոնածառ չի լինի այս տարի: Այս մասին հայտնում է Վարդենիսի համայնքապետարանը:
«Վարդենիս համայնքը ագրեսիայից ամենաշատ վնաս կրած համայնքներից է։ Մենք չենք մոռացել հանուն հայրենիքի հերոսաբար ընկած մեր արի տղաներին, իրենց կորստի ցավը մեր սրտերում է»,–ասված է գրառման մեջ։
--00--ԱՀ