ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 9, 24News
Էգերի ժամանակներում ենք ապրում, բայց որձերը չեն վերացել ու ճանապարհը կբացեն: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ազատամարտիկ Վարդան Մալխասյանը։
Մալխասյանի համոզմամբ, ներկայումս Փաշինյանը ծանր վիճակում է․ մի կողմը թուր է, մյուս կողմը՝ սուր, բայց ՀՀ իշխանությունը չի հրաժարվել Արցախից։ Ազատամարտիկի կարծիքով, տարածաշրջանում իրավիճակը չափազանց լարված է։
Ըստ նրա՝ որոշ ուժեր Թուրքիային ուժեղացնում են, որ յաթաղանը մտցնի Ռուսաստանի ու Իրանի փորը։
--00—ԱՊ