Հայ գեներալները կազինոներից դուրս չէին գալիս, գռփում էին, բայց չի կարելի ասել, թե բանակ չենք ունեցել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

Հայ գեներալները կազինոներից դուրս չէին գալիս, գռփում էին, բայց չի կարելի ասել, թե բանակ չենք ունեցել: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ազատամարտիկ Վարդան Մալխասյանը։

Մալխասյանի համոզմամբ, ռուսների դեմ կտրուկ չի կարելի դուրս գալ, քանի որ փորձանք կբերենք գլխներիս, անհրաժեշտ է դիվանագիտական ճանապարհով բոլոր հարցերը լուծել։ Ազատամարտիկը նշեց, թե Բաքուն ներկայումս ռուսներից առած զենքը տալիս է Ուկրաինային, իսկ Մոսկվան թուրքերի հետ սիրախաղի մեջ է։

Ըստ նրա՝ եվրոպական ներկայացվածությունը դրական է, և ԵՄ դիտորդները վաղը, մյուս օրը կդառնան 5000 հոգանոց խաղաղապահ զորախումբ: Խոսելով հայ-թուրքական փոխհարաբերությունների մասին՝ Մալխասյանը նշեց, որ օձը ոզնու հետ կհաշտվի, գառը՝ գայլի հետ, բայց թուրքը հայի հետ՝ երբեք:

 --00—ԱՊ