ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News
Ոստիկանության Մարտունու բաժնի համայնքային ոստիկանները, Սևանա լճից սիգ ձկնատեսակի ապօրինի որսի կանխարգելման միջոցառումների շրջանակներում, հունվարի 11-ին Զոլաքար բնակավայրի ափամերձ հատվածում շրջայց կատարելիս բացահայտել են սիգ ձկան ապօրինի որսի դեպք:
Նորատուս գյուղի 38-ամյա բնակչի «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենայում հայտնաբերվել են ապօրինի որսած ընդհանուր քաշով 8,7 կգ սիգ ձուկ, ռետինե նավակ և ձկնորսական ցանց: Մեքենան, հայտնաբերվածով հանդերձ, տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Մարտունու քննչական բաժին:
--00—ԼՄ