ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News
Ապրիլի 22-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգայցեր են կատարել ՀՀ Արագածոտնի մարզի Ապարանի ջրամբարի, ՀՀ Արարատի մարզի Զովաշենի ջրամբարի և ՀՀ Արմավիրի մարզի ջրային տարածքներում։ Այդ մասին նշված է տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջում:
Նշվում է, որ ՀՀ Արմավիրի մարզում արձանագրված ձկնագողության երկու դեպքով առգրավվել են 850 մետր ձկնորսական դնովի ցանցեր՝ Երասխավան գյուղի հարակից լճերից՝ 600 մետր, Ջրառատ գյուղի հարակից լճերից՝ 250 մետր։ Հայտնաբերվել և առգրավվել է նաև մեկ ինքնաշեն փչովի ռետինե նավակ։
Իրավախախտները կենթարկվեն համապատասխան պատասխանատվության։