ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News
Իրանը մարդասիրական օգնությունով բեռնված օդանավ է ուղարկել Դամասկոսի միջազգային օդանավակայան։ Այդ մասին տեղեկանում ենք «Գանձասար»-ի ֆեյսբուքյան էջից։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը մարդասիրական օգնություններով բեռնված օդանավ է ուղարկել Դամասկոսի միջազգային օդակայան, որպեսզի այն տրամադրվի Սիրիան ցնցած երկրաշարժից վնասվածներին։
Օգնություններն ընդգրկում են սնունդ և բժշկական պարագաներ։
Դամասկոսում Իրանի դեսպան Մահտի Սուպհանին Իրանի անունից խորին ցավակցություններ է հայտնել Սիրիայի ժողովրդին»,-նշված է հայտարարությունում։
--00—ԼՄ