ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News
Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման երրորդ միջոցառման դիմումները փետրվարի 17-ից կընդունվեն նաև ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության վարչական շենքում՝ Ազատամարտիկների 54 հասցեում: Հաղորդում են Սոցիալական զարգացման եւ միգրացիայի նախարարությունից` հավելելով, որ շաբաթ օրերին դիմումները կընդունվեն մինչև 13:00-ն, աշխատանքային օրերին՝ մինչև 19:00-ն:
--00—ՍՊ