Աբովյան քաղաքում «Օպել»-ը վրաերթի էր ենթարկել 81-ամյա տղամարդու, նա հիվանդանոցում մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

1

Փետրվարի 20-ին՝ ժամը 13.10-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Ռոսիայի փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 81-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Փետրվարի 21-ին՝ ժամը 04.40-ին, վրաերթի ենթարկված 81-ամյա Սերգեյ Փաշայանը հիվանդանոցում մահացել է:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

--00—ԼՄ