ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News
Սեպտեմբերի 30-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 11։00-ի սահմանում Լոռու մարզի բնակիչը՝ 50-ամյա Հովհաննես Ղազարյանը Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 88 կմ հատվածում՝ Դիլիջանի 3-րդ ոլորանում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և մոտ 250 մետր մի քանի պտույտ գլորվելով՝ բախվել է ծառերին և կողաշրջված վիճակում հայտնվել անտառում, գրում է shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով անանցանելի վայրից մեծ դժվարությամբ դուրս են բերել։
Դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ:
--00—ԼՄ