ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News
Հայաստանում եվրոպացի դիտորդների առաքելությունը ներկայացնելով որպես բացառապես քաղաքացիական՝ ԵՄ-ն թերի ճշմարտություն է ասում կամ կեղծ ճշմարտություն։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ավելի վաղ Զախարովան հայտարարել էր, որ Երևանի և Բաքվի հետ երկխոսության ընթացքում ՌԴ-ն շարունակում է փոխընդունելի լուծումներ փնտրել Լաչինի միջանցքի աշխատանքի վերսկսման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի բարելավման համար:
--00—ՅՄ