ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News
Փետրվարի 24-ին՝ ժամը 07:58-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այրում քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար կան տուժածներ:
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2121» (վարորդ՝ Շ․ Ս․, ծնված 1990 թ.) և «Honda Insight» (վարորդ՝ Գ․ Կ․, ծնված 1981 թ.) ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը՝ տուժածներն ինքնուրույն դուրս են եկել ավտոմեքենաներից: Շ. Ս․-ն և Գ. Կ․-ն հոսպիտալացվել են Նոյեմբերյան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
--00—ԼՄ