Միրզոյանը և Կլաարն ընդգծել են Լաչինի փակման հետևանքով առաջացած ճգնաժամի հանգուցալուծման հրամայականը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News



Փետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին:

Ընդգծվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի հանգուցալուծման հրամայականը:



--00—ԶՀ