ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News
Ֆրանսիական ՊՍԺ-ի առաջատար ֆուտբոլիստներից մեկը՝ Կիլիան Մբապեն, մասնակցել է Թուրքիայում վերջերս տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից տուժածների համար անհարժեշտ օգնության հավաքագրմանը: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Այս առիթով, ֆուտբոլիստը նշել է, որ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո աշխարհի բոլոր կողմերից օգնություն է ուղարկվում Թուրքիա, անմասն չի մնում նաև ֆուտբոլային աշխարհը:
«Հնարավրություններիս սահմաններում ամեն ինչ անելու եմ Թուրքիայում գտնվող երեխաների համար, ամեն ինչ անելու ենք»,- հավելել է Մբապեն:
--00—ՅՄ