ՀՀ-ն չի օգնում Ռուսաստանին շրջանցել արևմտյան պատժամիջոցները. Փաշինյանը՝ Բեռլինում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

Հայաստանը չի օգնում Ռուսաստանին շրջանցել արևմտյան պատժամիջոցները։ Աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին հայտարարեց կանցլեր Օլաֆ Շոլցի հետ Բեռլինում կայացած համատեղ ասուլիսի ընթացքում։

«Դրանք խոսակցություններից ավելին չեն կարող լինել։ Մենք, պահպանելով մեր հարաբերությունները բոլոր երկրների հետ, կարևոր ենք համարում օրենքներն ու օրինականության շրջանակում գործունեություն ծավալելը»,-իր խոսքում ընդգծեց Փաշինյանը՝ անդրադառնալով արևմտյան սանկցիաները շրջանցելու հարցում Հայաստանի կողմից ՌԴ-ին ցուցաբերվող հնարավոր աջակցության վերաբերյալ հարցադրմանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԱՊ