ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News
Ռուբեն Վարդանյանին ազատեցին իբր խնդիրներ կարգավորելու համար, Բաքվի հետ դիալոգ նրա պայքարում չկար։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։
Առաքելյանի պնդմամբ, իրենց կուսակցությունը Երևանի ավագանու ընտրություններում հաղթելու և հետո իշխանափոխության նպատակ ունի։ Առաքելյանի կարծիքով, իրենց թիմը բաղկացած է կոմպետենտ մարդկանցից, իսկ իշխանությունը ոչ կոմպետենտ է։
Ըստ նրա՝ Վարդանյանը գտնվում է Արցախում և նրան առաջ մղող ուժը հայրենասիրությունն է, իսկ դավադրությունները չեն համապատասխանում իրականությանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ