Կսահմանվեն տուրքերի նոր դրույքաչափեր` ԵԱՏՄ ապրանքային նշանների պայմանագրին համապատասխան. Քերոբյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

kerobyan

ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն այսօր նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է «Պետական տուրքի մասին» օրենքում սահմանել տուրքերի նոր դրույքաչափեր` ԵԱՏՄ ապրանքային նշանների պայմանագրին համապատասխան, ինչպես նաև հստակեցնել գանձվող պետական տուրքերի անվանումները, փոփոխություններ կատարել տուրքերի դրույքաչափերում: Տեղեկանում ենք ԱԺ կայքից:

Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի վերոնշյալ օրենքի մի շարք դրույթների համապատասխանեցումը «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրով և «Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների, սպասարկման նշանների և ապրանքների ծագման տեղանունների մասին» պայմանագրով նախատեսված դրույթներին:

Հիմնական զեկուցող, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ առաջին ընթերցումից հետո Կառավարությունը ներկայացրել է բովանդակային, խմբագրական և տեխնիկական բնույթի առաջարկներ, որոնք ընդունվել են:

Քննարկման արդյունքում նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

--00—ՍՊ