ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր ընդունել է Հայաստանում Պորտուգալիայի նորանշանակ դեսպան Մադալենա Ֆիշերին․
«Հանդիպման ընթացքում համառոտ ներկայացրել եմ Հայաստանի տնտեսության ոլորտում արձանագրված բարձր ցուցանիշները, անդրադարձել եմ ոլորտի առաջնահերթություններին ու իրականացվող ծրագրերին:
Այնուհետև քննարկել ենք այն ուղղությունները, որոնցում Հայաստանն ու Պորտուգալիան կարող են ծավալել արդյունավետ համագործակցություն։ Այս համատեքստում հատկապես կարևորել ենք կանաչ տնտեսությունը, վերականգնվող էներգետիկան, փոքր և միջին ձեռնարկատիրությունը, կրթությունն ու զբոսաշրջությունը»,- հայտնում է նա։
--00—ՍՊ