ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News
Այսօր՝ մարտի 16-ին, դանակահարություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։Ժամը 15:45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Վաղարշապատի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Թաիրով համայնքի Մայրաքաղաքային փողոցի 180 հասցեում գործող «ԼԵՎԱՐՍ» կահույքի խանութի սրահի դիմաց վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ մի քաղաքացի դանակահարվել է, հայտնում է shamshyan.com-ը։
Տեղում ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ նշված վայրից մեկ հոգի դանակահարված վիճակում տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Պարզվել է, որ վիրավորը Արգավանդ գյուղի բնակիչ 20-ամյա Լևոն Գյուլումյանն է, ով «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ է տեղափոխվել հիվանդանոց։
Ոստիկանները տաք հետքերով պարզել են նաև, որ նրան նշված վայրում դանակահարել է նշված կահույքի խանութի աշխատակից, Արմավիրի մարզի բնակիչ 20-ամյա Դավիթ Էլբակյանը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ