ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News
ԱՄՆ ռազմածովային ուժերի հետախուզական ինքնաթիռը ներխուժել է Իրանի Իսլամական Հանրապետության օդային տարածք, հայտնում է ԻՌՆԱ գործակալությունը։
«Երբ ԱՄՆ ռազմածովային ուժերի EP-3E ինքնաթիռը եղել է Իրանի տարածքային ջրերի վրա, ռազմածովային ուժերի հրամանատարությունը նախազգուշացում է ուղարկել, որպեսզի կանխի դրա մուտքը երկրի օդային տարածք՝ առանց թույլտվության»,- ասված է Իրանի ռազմածովային ուժերի տարածած հայտարարության մեջ։
Ըստ աղբյուրի՝ ինքնաթիռի ներխուժման դրդապատճառը տվյալների հավաքագրումն է:
--00—ԼՄ